ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վրաստանում քաջ գիտակցում են, որ թուրք-ադրբեջանական մեծ փողերը վաղը դառնալու են երկրի կործանման պատճառը»

29.08.2017 23:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Վրաստանում քաջ գիտակցում են, որ թուրք-ադրբեջանական մեծ փողերը վաղը դառնալու են երկրի կործանման պատճառը»

Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում` մեծանուն աշուղի ծննդավայրում, նշվեց Ջիվանու օրը: Օրը կրկնակի տոն էր ԱԺ ՀՀԿ Фото Իրավունք Թերթ.խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ համար, որին 9 տարի շարունակ վրացական իշխանությունները քաղաքական որոշմամբ պայմանավորված` արգելում էին մուտք գործել Վրաստանի տարածք: Այս անգամ նա հնարավորություն ուներ մասնակցելու հայրենի Ջավախքում անցկացվող այս կարեւոր իրադարձությանը եւ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով օրվա խորհրդին` նախեւառաջ ասաց, որ մեծն աշուղ Ջիվանու 171-րդ տարեդարձի տոնակատարությունը կարեւոր ու արժանապատիվ տոն է:

– Ամեն անգամ սրտի խորին թրթիռով եւ մեծ հպարտությամբ ենք նշում այս տոնը: Տասնամյակներ շարունակ նշվել է այն, եւ տոնի կազմակերպական գործում պետք է շնորհակալ լինենք Ախալքալաքի շրջանային իշխանություններին, որ միշտ եղել են նախաձեռնող, որովհետեւ առանց նրանց, տոնը չի կայանա: Եվ պիտի շնորհակալ լինենք բոլոր այն անձնանց, այն կազմակերպություններին, ովքեր ինչ-որ մի քար են դնում այս պատի վրա: Սա շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ  համահայկականության տեսանկյունից Ջիվանին եղել է 19-րդ դարի վերջին քառորդի հայ գրականության բացառիկ բանաստեղծը: Այսօր, բառիս կատարյալ իմաստով, տոն է, քանի որ չկա ձեւականություն, չկա արարողակարգ, չկա որեւէ խոչընդոտ ուրախանալու, չկա անտեղի էմոցիա, արհեստական որեւէ զգացողություն, այլ ամենուրեք կա Ջիվանի` հզոր, մարդկային, բանաստեղծական մի կերպար, փիլիսոփայության մի պոռթկում եւ մի փառահեղ ջավախքցի:

Фото Իրավունք Թերթ.– Պարոն Թորոսյան, կարելի՞ է ասել, որ Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն այսօր կտրուկ փոխվել է, քանի որ, ինչպես Դուք նշեցիք, այսօր առանց որեւէ խոչընդոտի, ընդ որում` Ձեզ հետ միասին, նշում ենք տոնը:

– Պետք է Ձեր հարցադրմանը դրական ենթատեքստ տամ եւ ասեմ, որ` այո՛, իհարկե փոխվել է: Ինչպես գիտեք, իմ վերջին մասնակցությունը ջիվանիական տոնին եղել է 2008 թվականի ամռանը, այսօր 2017 թվականի ամառն է, եւ ես 9 տարի անց մասնակցում եմ: Այսօր Վրաստանի քաղաքական դաշտում կան մարդիկ, քաղաքական ուժեր, խմբեր, որոնք շատ լավ հասկանում են, որ անհրաժեշտ է հայ-վրացական տրամաբանական, իրական, ջերմ եւ բարեկամական հարաբերություններ, համագործակցություն, ձեռքսեղմում, որովհետեւ Հայաստանը եւ Վրաստանը տարածաշրջանում ունեն ընդհանրական եւ մեծ շահեր: Մենք միասին զսպում ենք պանթուրքիզմի տարածումը, խնդրում եմ մի պահ նայեք քարտեզին. պանթուրքիզմի ծավալմանը խոչընդոտում է Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքային, սահմանային միացումը: Հայաստանը դա երբեք թույլ չի տա, եւ քանի դեռ կա Հայաստան, Фото Իրավունք Թերթ.պանթուրքիզմը չկայացած իրողություն է լինելու: Դրա համար էլ Թուրքիան եւ Ադրբեջանը որոշեցին միանալ Վրաստանի տարածքով: Իսկ սա նշանակում է, որ Թուրքիան Ջավախքի տարածաշրջանի վրայով, Քվեմո Քարթլի երկրամասով, այսինքն` թուրքաբնակ, ազերիաբնակ Մառնեուլի շրջանով, կարող է միանալ Ադրբեջանին: Խոսքը կարճ, մի երկու-երեք հարյուր կմ ճանապարհի մասին է, որով Թուրքիան անցնում ու գնում է Ադրբեջան: Բարեբախտաբար, այս ամենն այսօր Վրաստանում հասկանում են եւ քաջ գիտակցում, որ թուրք-ադրբեջանական մեծ փողերը վաղը դառնալու է երկրի կործանման ողբերգության պատճառը: Այդ իսկ պատճառով էլ, այսօր Վրաստանում կա քաղաքական մտածողության որոշակի փոփոխություն, եւ մենք հույս ունենք, որ առաջիկայում կձեւավորվի հայ-վրացակյան հարաբերությունների նոր, լայն, ավելի պրակտիկ եւ առողջ հարաբերություններ` հայ-վրացական շատ կարեւոր ու անհրաժեշտ նոր օրակարգով:

– Իսկ Ջավախքը որքանո՞վ է այսօր ամուր, որպեսզի կարողանա դիմակայել թուրք-ադրբեջանական գործոնին, հատկապես հաշվի առնելով, որ առաջիկայում Վրաստանում սպասվում են ՏԻՄ ընտրություններ եւ որոշակի լարվածություն կա:

Фото Իրավունք Թերթ.– Ջավախքը շատ դժվարին, ես կասեի` ծանրագույն օրեր է անցել Միխեիլ Սահակաշվիլու կառավարման տարիներին, եւ ոչ միայն Ջավախքը, այլ ամբողջ Վրաստանը: Իսկ այժմ, բարեբախտաբար, ունենք մի իրավիճակ, երբ Ջավախքում կարող են քաղաքական գործընթացներ տեղի ունենալ: Տասը տարի շարունակ քաղաքական գործընթացներ այստեղ չկային, Թիֆլիսից հրահանգը գալիս էր, թե ով քանի տոկոս է ստանալու, եւ այդ տոկոսը ստացվում էր: Մինչդեռ հիմա իրական, քաղաքական գործընթացներ են գնում Ջավախքում եւ ջավախքի բնակիչը իրավունք եւ հնարավորություն ունի գնալու քվեատուփի մոտ, ընտրություն կատարելու եւ որոշելու, թե որն է այն քաղաքական ուժը եւ այն անձը, որը Ջավախքի հայի շահն ու իրավունքը պաշտպանելու է Վրաստանի խորհրդարանում եւ վրացական քաղաքական երկնակամարում: Ի վերջո, ընդհանրապես հայը, առավել եւս` ջավախքցին եղել է Վրաստանի պետականակերտ ազգերից մեկը: Այսօր Վրաստանն ամուր է նաեւ հայերով եւ առաջին հերթին` Ջավախքով եւ ջավախքցիներով: Եվ Ջավախքը միշտ լինելու է Վրաստանի հիմնական հենարաններից մեկը, քանի որ սահմանապահ է Վրաստանի համար: Ջավախքն է հարավային եւ հարավ-արեւմտյան սահմանները հսկողը, որպեսզի պանթուրքիզմը չներխուժի եւ անցնելով Վրաստանի վրայով` միանա Ադրբեջանին` այդ ընթացքում ոչնչացնելով ամբողջ Մերձավոր Արեւելքը եւ Հարավային Կովկասը ու մի նոր զազրելի իրողություններ ստեղծելով համաշխարհային քաղաքակրթության համար, ինչպիսի իրավիճակ այսօր ունենք Մերձավոր Արեւելքում: Սա նոր մարտահրավեր է, եւ կարծում եմ` ողջ քաղաքակիրթ աշխարհի ուժերը պետք է միավորվեն` կասեցնելու պանթուրքիզմը: Իսկ այդ գործում կարեւորագույն դերակատարում ունեն Հայաստանը եւ Վրաստանը` միասին ձեռք ձեռքի տված` անկախ նրանից, որ նրանք արտաքին քաղաքական այլ նախասիրություններ ունեն: Էլի եմ կրկնում` Ջավախքն այն հիմնական կարեւոր կետերից մեկն է, որը որպես Վրաստանի տարածք եւ որպես հայկական անվտանգության գոտի` պետք է դիմակայի պանթուրքիզմի ծավալմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА