ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի քանի տասնյակ ուսուցիչներ ԿԳ նախարարի «թեթեւ ձեռքով» սեպտեմբերի 1-ը կդիմավորեն տանը

29.08.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մի քանի տասնյակ ուսուցիչներ ԿԳ նախարարի «թեթեւ ձեռքով» սեպտեմբերի 1-ը կդիմավորեն տանը

Հաշված օրեր անց` սեպտեմբերի 1-ին, աշակերտներն ու ուսուցիչները դպրոցական ղողանջների ներքո` կազդարարեն ուսումնական տարվա մեկնարկը: Սակայն այս տարի Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցիչների համար` կհիշվի որպես գործազրկության օր: Ուշագրավ է այն, որ դպրոցների ու ուսուցիչների օպտիմալացման գործում վարպետացած ՀՀ կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում այս խնդրին անդրադարձավ իրեն բնորոշ բոհեմական հանգստությամբ:

Ո՞վ է այս շաբաթ լավագույն ու վատագույն նախարարը

– Մենք հիմա չենք կարող տվյալները հրապարակել, թե խոսքը կոնկրետ քանի ուսուցչի մասին է, որովհետեւ բոլոր ուսուցիչներին փորձում ենք աշխատանք առաջարկել այլ տեղում: Եթե իրենք կհրաժարվեն, արդեն կգործի փոխհատուցման տարբերակը: Այսինքն` սա գործընթաց է, որը մինչեւ սեպտեմբերի 10-ը կկարգավորենք: Հիմա մենք մեկ-մեկ ցուցակագրում ենք ուսուցիչներին, որոնց թիվը մի քանի տասնակ պետք է լինի` սկսելով Երեւան քաղաքից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА