ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիական ձևով պատրաստված ելակի ջեմ

27.08.2017 14:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ֆրանսիական ձևով պատրաստված ելակի ջեմ

Սկսվել է ելակի սեզոնը: Պատրաստեք ելակի թանձր ֆրանսիական ջեմ:

Բաղադրիչներ

1. Թարմ ելակ – 1 կգ
2. Շաքարավազ – 0.5 կգ
3. Պեկտին – 40 գ

Պատրաստման եղանակը

1. Վերցնել 1 կգ թարմ ելակ, լավ լվանալ, հեռացնել պոչերը:

2. Բլենդերի մեջ հարել ելակը 0.5 կգ շաքարավազի հետ:

3. Ստացված խյուսի մեջ ավելացնել 40 գ պեկտին: Նորից լավ խառնել բլենդերի մեջ:

4. Լցնել կաթսայի մեջ և ցածր կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Խառնելով եփել ջեմը մոտ 5 րոպե: Ջեմը պատրաստ է:

5. Պահպանման համար ստերիլացնել բանկաները և կափարիչները: Լցնել դրանք տաք ջեմով: Թողնել, որ սառչեն սենյակային ջերմաստիճանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА