ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ գրենական պիտույքները գրեթե  չեն թանկացել

25.08.2017 18:29 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ գրենական պիտույքները գրեթե  չեն թանկացել

Նոր ուսումնական տարվա մեկնարկին մնացել են հաշված օրեր եւ այս օրերին դպրոցական տարիքի երեխա ունեցող շատ ծնողների հուզող միակ հարցը վերեբրում է գրենական պիտույքների արժեքին: Քանի որ սեպտեմբերի 1-ին նախորդող օրերին գրենական պիտույթի արժեքը բարձրանում է եւ շատ ծնողների համար ստեղծում խնդիրներ: Ըստ «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ այս տարի գրենական պիտույթների գները գրեթե չեն բարձրացել. «Շուկայում արված մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս տարի գրենական պիտույքի գները գրեթե չեն բարձրացել»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Կ. Չիլինգարյանը եւ ընդգծեց, որ այս հանգամանքը կապված է մի շարք գործոնների հետ, օրինակ` Հաայստանում գնող խավը նվազել է. «3-4 տարի առաջ, երբ հարցում անցկացրեցինք տնտեսվարողների մոտ, պարզեցինք , որ նախորդ տարիներին, այս օրերին մարդկանց հերթեր են գոյացել շուկայում, իսկ այսօր այդպես չէ: Այս ամենի վրա ազդել է նաեւ արտագաղթը: Մեզ մոտ շուկան ազատականացված է եւ կապ չունի վերհոսկողություն սահմանված է, թե` ոչ, եթե տնտեսվարողը իր ապրանքի գինը բարձրացնի`կբարձրացնի»,-նկատեց Կարեն Չիլինգարյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА