ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոսրովի արգելոցում դաղձ հավաքել չի կարելի, բայց խորոված անել կարելի՞ է

25.08.2017 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Խոսրովի արգելոցում դաղձ հավաքել չի կարելի, բայց խորոված անել կարելի՞ է

Խոսրովի արգելոցի հրդեհամարման աշխատանքները շարունակվում են առ այսօր, բայց պարզվում է` այն երբեւէ վերականգնելու մասին հույս էլ չենք կարող ունենալ: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով այս օրերին քաղաքացիական տարբեր խմբերի կողմից բարձրաձայնված համահայկական ծառատունկ սկսելու առաջարկին, ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ ընդգծեց, որ պետական արգելոցի պահպանման մասին ռեժիմի այսօրվա գործող օրենքով բացարձակապես թույլ չի տրվում այնտեղ որեւէ միջամտություն, մարդկային որեւէ գործունեություն:

– Անգամ չի թույլատրվում բույսերի արհեստական աճեցում, նույնիսկ այնտեղ դաղձ հավաքել: Սա պետական արգելոցի խիստ ռեժիմի առանձնահատկությունն է, որը միջազգային պահանջներին է համապատասխանում: Սակայն մենք առաջիկայում ունենալու ենք Խոսրովի արգելոցի կառավարման պլան, որտեղ, այո, կան նաեւ առանձին լուծումներ, որպեսզի նոր տարածքների վրա, նոր կարգավիճակով կարողանանք իրականացնել որոշակի աշխատանքներ: Բայց բուն արգելոցի տարածքում` ոչ, արգելված է որեւէ միջամտություն, բացառությամբ այն գործողությունների, որոնք անհրաժեշտ են այնպիսի մասշտաբի ենթակառուցվածքների համար, ինչպիսին ջրագծերի անցկացումն է եւ այլն, որը եւս պետք է նախ հանրային քննարկման դրվի: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Թերեւս, այս ամենը կարելի էր ընդունել ի գիտություն, եթե օրենքն ու իրականությունը պարադոքսի մեջ չլինեին: Մի անգամ չէ, որ բնապահպանները բարձրաձայնել են արգելոցում ապօրինի կերուխումների մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА