ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը ոչինչ չի փոխի Արցախի հիմնախնդրի կարգավորման գործում. քաղաքագետ

24.08.2017 18:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը ոչինչ չի փոխի Արցախի հիմնախնդրի կարգավորման գործում. քաղաքագետ

Սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու-Յորքում նախատեսված է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ խոսքով` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հավանաբար տեղի է ունենում ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակներում. «Այս համատեքստում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը չեմ բացառում, քանի որ երկու արտգործնախարաներն էլ գնալու են: Այսինքն` այդ հսկայական շենքում կես ժամանոց հանդիպում ունենալը անհնար չէ»,-«Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց քաղաքագետը եւ փաստեց, որ այս հանդիպումը որեւէ բան չի կարող փոխել Արցախի հիմնախնդրի կարգավորման գործին: Քանի որ կողմերի տեսակետները տրամագծորեն հակառակ են. «Ադրբեջանը ոչինչ չի ցանկանում զիջել, նրա առաջարկածն ավելի քիչ է, քան հայերն ունեին մինչեւ 1988 թվականը: Այդ պատճառով էլ հանդիպումից հետո ոչինչ չի փոխվի»,-եզրափակեց քաղաքագետը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА