ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աբրահամյանները վաճառել են Նորամարգի ավազի հանքը և գազալցակայան

24.08.2017 12:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Աբրահամյանները վաճառել են Նորամարգի ավազի հանքը և գազալցակայան

Հայկական ժամանակ» թերթը գրում է. Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է «Արտֆուդ» ընկերությունում իր ընտանիքին պատկանող բաժնեմասը: Աբրահամյանների կապիտալի արտահոսքի եւս երկու դեպք էլ կա: Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող ավազի հանքը նույնպես վաճառվել է այլ անձի:

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը «Ավազահատիկ» ՍՊԸ-ում իրեն պատկանող 30% բաժնեմասն է վաճառել: Ավազի այս հանքը գտնվում է Արարատի մարզի Նորամարգ գյուղում, իսկ ավազն արդյունահանվում էր հենց Արաքս գետից: Բնապահպանները բազմիցս են ասել, որ գետից ավազի արտահանումը խախտում է գետի բնական հունը եւ բնապահպանական խնդիրներով լի է արդյունահանման նման եղանակը:

«Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործարքից բացի, Արարատի մարզում Աբրահամյաններին պատկանող գազալցակայաններից մեկը նույնպես վաճառվել է: Այս գործարքից առաջ ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացրել մարզի գազալցակայաններում եւ նրանք, որոնք հարկային դաշտում չեն եղել, փորձել են բերել հարկային դաշտ: Հասկանալով, որ այլեւս գերշահույթ հնարավոր չէ ստանալ, Աբրահամյանները որոշել են այդ գազալցակայանը վաճառել:

Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ նախկին վարչապետը պատրաստվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում արտադրական ձեռնարկություն հիմնել: Նախորդ ամիս էլ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել Աբրահամյաններին պատկանող «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА