ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի». այսօր Աշոտ Բեկորի մահվան 25-րդ տարելիցն է

24.08.2017 11:32 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
«Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի». այսօր Աշոտ Բեկորի մահվան 25-րդ տարելիցն է

1992 թվականի այսօրը` օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրնբոն գյուղի ազատագրման ժամանակ զոհվեց Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանաշանակի, Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ` ԲԵԿՈՐԸ: Դեռեւս նախապատերազմական շրջանում հերոսը ստացավ իր մարտական անունը` Բեկոր: Զինակից  5 ընկերների հետ Շահումյանից Ստեփանակերտ զենք տեղափոխելիս, պարզվում է, որ  5 տղաներից 4-ի անունը Աշոտ է, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտ Ղուլյանը, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանում են Բեկոր:

Բեկորը մասնակցել է  Ասկերանի, Հադրութի, Շահումյանի, Կրկժանի, Վերին Շենի, Բուզլուխի, Մանաշիդի, Մալիբեյլուի, Խոջալուի,  Քարինտաի, Շուշի, Բերձորի, Մարտակերտ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել:

«Հայրենասիրություն ասած բանը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում: Եթե զինվորից սկսած մինչեւ նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով»:

«Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»:
«Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА