ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական 7 կետերն, ըստ ամերիկացի համանախագահի

23.08.2017 23:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական 7 կետերն, ըստ ամերիկացի համանախագահի

Վաշինգտոնում՝ Foreign Press Centre-ում՝ կլոր սեղան-քննարկման ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնակատար ՌԻՉԱՐԴ ՀՈԳԼԱՆԴԸ հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը» եւ ներկայացնում դրանք կետ առ կետ.

1. Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:

2. Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։

3. Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:

4. Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:

5. Հարատեւ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:

6. Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ:

7. Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА