ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նա փրկեց 25 զինվորի կյանք եւ զոհվեց՝ դառնալով հավերժ ներկա հերոս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24.08.2017 01:18 ՄՇԱԿՈՒՅԹ ԱՐՑԱԽ
Նա փրկեց 25 զինվորի կյանք եւ զոհվեց՝ դառնալով հավերժ ներկա հերոս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 23-ին լրացավ ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ծննդյան 29-րդ տարեդարձը: 2016 թվականի ապրիլի 2-ին 27 տարեկանում Հ. Фото Իրավունք Թերթ.Կիրակոսյանն ընկավ թեժ մարտի ժամանակ՝ փրկելով իրեն վստահված 25 զինվորների կյանքը: Հերոսի ծննդյանն օրը նրա ծննդավայրում՝ Ապագա համայնքում, կայացավ «Հավերժ ներկա հերոսը» խորագրով հուշ-ցերեկույթ, որի ընթացքում միջոցառման բոլոր հյուրերն ու ներկաները հպարտությամբ հիշեցին անմահ հերոսի սխրանքները:

Фото Իրավունք Թերթ.Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, հերոսի հարազատներն ու ընկերները: Իսկ իրենց կատարումներով հանդես եկան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան, արցախյան պատերազմի մասնակից  Գուսան Հայկազունը, երգչուհի, երգահան, «Հայաստանի երգիչների միավորում» ՀԿ հիմնադիր-նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, երգիչներ Ռուբեն Իշխանյանը, Վովա Աթանեսյանը, քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը

Հերոս կապիտանի մասին իրենց սրտի խոսքն ասացին Արժանապատիվ Տեր Ներսես քահանա Ռուշանյանը, Ապագայի համայնքապետ Արտաշես Բարսեղյանը, դպրոցի տնօրեն Մխիթարյանը, հերոսի դասվարը եւ այլք:Фото Իրավունք Թերթ.

«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ  Աիդա Սերոբյանն էլ, որպես արցախյան պատերազմի ազատամարտիկ, իր խոսքն ուղղելով բոլոր ներկաներին՝ փաստեց, որ հերոսների անունները հիշվելու են դարեդար եւ որեւէ մեկը նրանց սխանքը երբեւէ չի մոռանա:

Ի դեպ, կապիտան Հ. Կիրակոսյանին նվիրված հուշ-ցերեկույթը վարում էր Վարդան Ասատրյանը, որը ապրիլյան պատերազմի թոհուբոհը զգացել է սեփական մաշկի վրա՝ սահմանում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ. -Կապիտան Հովսեփ Կիրակոսյանին նվիրված հուշ-ցերկույթի մասին առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА