ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ` ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՀՐԴԵՀԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ

23.08.2017 22:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ` ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՀՐԴԵՀԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ

(ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ` ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՀՐԴԵՀԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
– Օրհնվի էն սհաթը, որ ռսի պաժարնի սամալյոտը հայոց հրդեհված աշխարհը մտավ եւ մեզ փրկեց ղզլբաշ կրակի չար շնչից:
**
ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԻՆ
(ՎԵՐՋԵՐՍ ԾԱՎԱԼՎԱԾ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ-ՀՅԴ ԽՈՍՔԱԿՌՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` «ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
– Մենք տերտեր չենք սպանել, պապ չենք սպանել…
**
ՌԵՏՐՈ
(ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՀՐԴԵՀԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– կՑՌփՍց ՋՈսՍՏ…
**
ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
(ԻՍՐԱՅԵԼԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԴԵՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ  աստվածաբանների` իսրայելցիների այսօրինակ գործելակերպը գալիս է ապացուցելու, որ ավելի քան երկու հազար տարի առաջ Հիսուս Քրիստոսին սպանելով չեն հանգստացել, հիմա էլ ընկել են առաջին քրիստոնյաների ջանին…
**
ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ԱՂՔԱՏ ՉԷ, ԲԱՅՑ ԲԻՐՏ Է ՈՒ ԲԱՐԲԱՐՈՍ
(ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԱՂՔԱՏ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Լեզվի պետական տեսչության` հայոց լեզվի հարուստ լինելը կասկածի տակ չի դրվում անգամ նրանով, որ վերոնշյալ հայտարարությունից հետո նշյալ անձնավորությանը պիտակած հայհոյանքներն ու հիշոցները այնքան բազմազան էին, որ մյուս լեզուներն ընդհանուր վերցրած, միմյանց հետ հաղորդակցելու համար այդքան բառ չունեն:
**
ԴԱՐՎԻՆԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ըստ մարդաբանների` հետեւելով Բագրատյանի` հայոց լեզվի մասին արված վերջին հայտարարությանը, հասկանում ես, որ նա առաջացել է ոչ թե կապիկից, այլ` որձ կովից:
***
ՀԱՅԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
(ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ)
Ըստ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի` հայերն առաջացել են Հայկ նահապետից Վանա լճի մոտ, հետո ՀՅԴ շրջաբերականով շարունակել են առաջանալ դեպի Սեւան, Երեւան եւ այդպես շարունակ:
***
ՊՐԵՄԻԵՐԱ
(ՇՇԻ ՄԵԼՈՅԻՆ ԱԶԱՏԱՆՑԻ ՊԵՏՈՆ ՇՇՈՎ ԽՓԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Հայֆիլմ» կինոստուդիան Կոտայքի շշի գործարանում նկարահանում է «Շշով Շշի Մելոյին» մելոդրաման: Գլխավոր դերերում` Շշի Մելո, ազատանցի Պետո: 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА