ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.08.2017 19:35 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ


Ինչ եք կարծում, կա՞ արդյոք ընդհանրություն Ուկրաինայի երբեմնի հակամայդանային դեմք ՖԻԼԻՊ ԷԿՈԶՅԱՆՑԻ եւ մայդանների ջերմ կողմնակից Հրանտ Բագրատյանի միջեւ: Ինչքան էլ զարմանալի լինի, կա: Սկսենք հեռվից` համացանցում հայությունը վրդովվել եւ գազազել էր, դիտելով Էկոզյանցի տեսաուղերձները, ուր վերջինս խոսում էր հայերի եւ թուրքերի` փառավոր անցյալ ունեցող «ընդհանուր օսմանյան հայրենիքի» մասին եւ նզովում «Ցեղասպանություն» անիծյալ եւ արհեստական բառը», որը խանգարում է «միասնական օսմանյան ժողովրդի» բաժանված մասերի «վերամիացմանը»: Բացի նրանից, որ շատերը չէին կարողանում դիտել այդ գենախեղվածի տեսանյութերը, որպեսզի չփսխեն համակարգչի մոնիտորի վրա, սույն թափթփուկը նաեւ հայտարարեց, որ հայերն ու արմենները լրիվ տարբեր ժողովուրդներ են` տարբեր պատմությամբ: Եվ ահա դրան շատ համահունչ Հրանտ Բագրատյանը` «որձ կովի» տրամաբանությամբ, վայրահաչելով հայոց լեզվի վրա, առաջարկեց հրաժարվել Հայաստան անվանումից եւ մեր երկիրը կոչել բացառապես Արմենիա: Եվ ի՞նչ եք կարծում` Էկոզյանցը զարմանալի արագությամբ թարգմանեց ռուսերեն եւ տարածեց Բագրատյանի խզբզանքը: Դե արի ու մի հավատա, որ այդ երկուսը չունեն ընդհանուր պատվիրատու եւ չեն կատարում նույն նողկալի հակահայկական պատվերը...
Իսկ այժմ անցնենք տարբեր դեգեներատների պաշտպաններին` այսինքն` սաքունցներին, համասեռամոլապաշտպաններին, ֆեմինիստուհիներին: Աչքներս լույս` միջազգային ՀՅՈՒՄԱՆ ՌԱՅԹՍ կառույցի երեւանյան մասնաճյուղը մեզ երջանկացրել է կիսամյա զեկույցով, այդ այսպես կոչված, իրավապաշտպանների «գործունեությունը խոչընդոտելու» մասին: Եվ ի՞նչն է այդտեղ զարմանալի` որպես խոչընդոտներ, ճնշումներ եւ այլ ահավոր բաներ առավելապես նշված է Ֆեյսբուքում մեկնաբանությունների եւ անձնական հաղորդագրությունների տեսքով նրանց հասցեին հղված հայհոյանքների եւ սպառնալիքների մեծ հոսքը: Բայց ախր, ինչ ասես, սույն կատեգորիայի գործունեությունը այն աստիճանի անընդունելի է մեր հանրության համար, որ նույնիսկ ամեն ինչին դիմացող Ֆեյսբուքն էլ չի դիմանում եւ հիշում է նրանց ամենընտիր հիշոցներով: 
ՊՊԾ գունդը գրաված հանցավոր զինյալ խմբի պաշտպանները, ինչքան էլ զարմանալի լինի, հաջողացնում են իրենց չափուսահման չճանաչող մոլուցքով նաեւ լրատվական դաշտում մեծ վնասներ հասցնել յուրայիններին: Այսպես, Պավլիկ Մանուկյանի դուստրը` Ասպրամը, Ֆեյսբուքում տարածել էր հայտարարություն, որ Նորք-Մարաշի զինված խմբի գործով անցնող ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԸ, ով ապրիլյան պատերազմում եղել է առաջնագծում եւ ստացել բեկորային վնասվածք, դրամական օգնության կարիք ունի, քանի որ հղի է եւ բեկորային վնասվածքի պատճառով վարակվել է հեպատիտ Բ-ով: Ստացվում էր աբսուրդ մի բան` որ նաեւ բեկորներով փոխանցվող հեպատիտ կա: Բայց ինքը` Նելլին, այնուհետ հերքել է բեկորային վնասվածք ստանալը եւ հորդորել չշահարկել ապրիլյան պատերազմի թեման իր հիվանդության մասին խոսելիս: Դե ինչ, տվյալ դեպքում ունքը սարքելու փոխարեն, աչքն էլ են հանել:
Մեզ անզարմանք չթողեց եւ բնապահպանության նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, հայտարարելով, որ Խոսրովի անտառի հրդեհի առնչությամբ չի պատրաստվում հրաժարական տալ, քանզի այդ պաշտոնը քաղաքական է, եւ զբաղեցնում է ՀՅԴ-ի քվոտայով: Բայց ամենազարմանալին այն էր, որ պարոն Մինասյանը բացառեց միտումնավոր հրկիզման վարկածի հնարավորությունը: Զարմանալի է, նախարարը նաեւ քննիչների գո՞րծն է անում, որ վստահ ասում է` նման բան չկա, թե ձեռի հետ նաեւ պայծառատես է աշխատում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА