ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Եղանակը Հայաստանում

23.08.2017 10:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Եղանակը Հայաստանում

Ուշադրություն
 

Օգոստոսի 23-ից 27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 23-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևան քաղաքի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           39.70C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               15.70C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           27.60C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА