ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազգովի ինքնամաքրման շաբաթօրյակ պետք է հայտարարենք». Ռուզան Ասատրյան

22.08.2017 23:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգովի ինքնամաքրման շաբաթօրյակ պետք է հայտարարենք». Ռուզան Ասատրյան

«Կրկին զինվորի կորուստ, այս անգամ թշնամու գնդակով չի ընկել... Հերթը հասել է բանակի բարոյալքմանը, այն վաղուց է սկսվել, հասարակության բարոյալքման պայմաններում՝ տատասկից մանուշակներ չեն աճում: Որեւէ երկիր արագ նվաճելու համար, ըստ ԱՄՆ-ի ռազմական փորձառու գնդապետ Դալի՝ նախ արժեզրկում են նրա լեզուն ու մշակույթը, նսեմացնում են նրա մտավորականին ու ազգայնասերին, վերցնում են նրա հանքային հարստությունները, երկրում ապրելը դարձնում՝ անհնար … եւ ավելացնում է՝ ամենակարեւորը՝ անհրաժեշտ է բարոյալքել բանակը», - իր մտահոգությունն է հայտնում գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ եւ ընդգծում. «Իսկ բանակը ընտանիքի արդյունքն է, կիսատ-պռատ դպրոցների, աղանդներով խցանված , թմրանյութերով հագեցած, սեքսուալ շեղվածներով արատավորված, գործազուրկ ու ստորացված հոգեբանական միջավայրի արդյունք է, որն, ըստ Ալեն Դալեսի, այսօրվա ժառանգորդի հրեշավոր ծրագրի՝ հեշտությամբ այդ երկիրը կախման մեջ է դնում պատերազմ եւ գաղութացում թելադրողներից»:

Ի՞նչ անել՝ ազգն ու ժողովուրդը սթափեցնելու, այս աղետաբեր թմբիրից հանելու, ամեն օր մի ծուխ չմարելու համար: Հարց է հղում մտավորականն ու առաջարկում. «Ազգովի ինքնամաքրման շաբաթօրյակ պետք է հայտարարենք՝ ազատագրվելով այն ամենից, ինչ արդեն 1988թ. սումգայիթներով ու երկրաշարժներով նախապատրաստել էին մեր համար, որպես միջազգային ծրագիր ու  հ ա յ ա ո չ ն չ ա ց ու մ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА