ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փարիզը գերազանցել է զբոսաշրջային այցելությունների 10-ամյա ռեկորդը

22.08.2017 23:07 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Փարիզը գերազանցել է զբոսաշրջային այցելությունների 10-ամյա ռեկորդը

2017 թվականի առաջին վեց ամսում Փարիզ և ֆրանսիական մայրաքաղաքի արվարձաններ այցելած զբոսաշրջիկների հոսքը գերազանցել է 10 տարվա ռեկորդը:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, այցելությունների ռեկորդային ցուցանիշը կազմում է 16.4 մլն մարդ: 2016-ի առաջին կիսամյակի համեմատ՝ զբոսաշրջային հոսքը մեծացել է 10 տոկոսով, մասնավորապես՝ ներգնա զբոսաշրջության ցուցանիշներն աճել են 14.9 տոկոսով, ներքինինը՝ 6.4: Փարիզն, ավանդության համաձայն, առավել մեծ հետաքրքրություն է վայելում ամերիկացիների (1,14 մլն մարդ), բրիտանացիների (908 000 մլն), չինացիների (527 000) շրջանում:

Փարիզի հյուրանոցներում մեկ գիշերակացի միջին գինը կազմում է 87 եվրո էկոնոմ դասի հաստատություններում և 228 եվրո՝ պրեմիում հատվածի հյուրանոցներում:   

Փարիզի սահմաններից դուրս շրջանի ամենից շատ այցելվող զբոսաշրջային վայրը Վերսալն է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА