ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրքական իշխանությունները փորձում են ցույց տալ, որ նեղացած են ԵՄ երկրներից». Թուրքագետ

22.08.2017 19:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Թուրքական իշխանությունները փորձում են ցույց տալ, որ նեղացած են ԵՄ երկրներից». Թուրքագետ

Օրերես Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Ն. Զեյբեկչին հայտարարել էր, թե Թուրքիան նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագիր ստորագրել: Ըստ նրա, համաձայնագրի ստորագրման հետ կապված շուտով կսկսվեն քննարկումներ:
Թուրքագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆՆ անդրադառնալով Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի  հայտարարությանը, նկատեց, որ թուրք պաշտոնյանները չեն ասել որ մտնելու են ԵԱՏՄ, միայն էկոնոմիկայի նախարարն է հայտարարել, որ շատ հնարավոր է  մաքսային համաձայնագիր կնքեն ԵԱՏՄ-ի հետ: Մ. Խուդավերդյանի խոսքով` Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ եւ աշխարհի շատ վայրերում  սպասարկում է ՆԱՏՕ-ի շահերը, այդ թվում` Մերձավոր Արեւելքում. «Հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ընդհանուր շահեր ունի ՆԱՏՕ-ն գլխավորող երկրների, մասնավորապես` ԱՄՆ-ի հետ եւ առանց վերջինիս համաձայնության,   չի կարող ինքնուրույն քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, որոնք ինչ-ինչ հակասություններ ունեն ՆԱՏՕ-ի հետ, եթե իհարկե այս ամենը լրջորեն հարվածում է վերջինիս շահերին»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Մուշեղ Խուդավերդյանը: Նրա բնորոշմամբ, Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը կարելի է ավելի շատ դիտարկել Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-Գերմանիա հակասությունների ծայրաստիճան սրման պատկերին. «Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանը հայտարարել էր, եթե ԵՄ-ը չնդունի Թուրքիային, ապա իրենք կդիտարկեն մնացած տարբերակները: Թուրքիան այժմ հանդիսանում է Շանհայի տնտեսական համագործակցության կազմակերպությունում որպես դիտորդ: Այս համատեքստում կարող եմ ասել, որ նման հայտարարությունները ընդամենը խոսում են այն մասին, որ թուրքական իշխանությունները փորձում են ցույց տալ, որ նեղացած են ԵՄ երկրներից»,-շեշտեց թուրքագետը:


Մուշեղ Խուդավերդյանը նաեւ նկատեց, որ Թուրքիան ընդանուր տնտեսական կապեր ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության կապեր է պահպանում  ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրների հետ. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ չկա տնտեսական եւ քաղաքական համագործակցություն, ուստի վաղ է խոսել, որ այս հայտարարությունների համատեքստում հայ-թուրքական հարաբերություններում որեւէ բարելավում կլինի: Ավելին` վաղ է խոսել նաեւ այն բանի մասին, որ Թուրքիան կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ: Ուստի նման հայտարարույունները ոչ թե նախաձեռնողական հայտարարություններ են, այլ այս ամենով Թուրքիան փորձում է մեսիջ հղել ԵՄ երկրներին»,-եզրափակեց թուրքագետը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА