ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փարիզ-2017. Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում է

22.08.2017 17:50 ՍՊՈՐՏ
Փարիզ-2017. Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում է

80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանը դուրս է եկել Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ:

Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 1 րոպե 55 վայրկյանում հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլիին` 7:0:

Ոսկե մեդալի համար Մաքսիմի մրցակիցը կլինի բելառուց Ռադիկ Կուլիևը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА