ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օքսֆորդի պրոֆեսորին մեղադրում են 26-ամյա սիրեկան-ոճաբանի դաժան սպանության մեջ

22.08.2017 17:14 ՔՐԵԱԿԱՆ
Օքսֆորդի պրոֆեսորին մեղադրում են 26-ամյա սիրեկան-ոճաբանի դաժան սպանության մեջ

Օքսֆորդի համալսարանի միկրոկենսաբանության պրոֆեսորին՝ Սոմերվիլ-քոլեջի գանձարանի ավագ օգնականի հետ միասին, մեղադրում են 26-ամյա վարսավիրի դաժան սպանության մեջ, որի հետ 42-ամյա գիտնական Վինդեմ Լեթեմը, մեղադրանքի վարկածի համաձայն, ուներ հարաբերություններ:

Զոհվածի մարմինը՝ 47 ծակած վերքերով, հայտնաբերվել էր Չիկագոյում, տասներորդ հարկում գտնվող նրա ապարտամենտներում: Դատաբժիշկ փորձագետները Թրենտոն Կորնելլի արյան մեջ գտել են մետամֆետամինի հետքեր: Ըստ life.ru-ի, այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Դանակով հարվածներ հասցվել են ամբողջ մարմնով մեկ՝ մեջքին, կրծքին, ուսերին, որովայնին, կզակին, վզին, ենթադաստակներին: Բացի այդ, հանցագործները կտրել ու այլանդակել են զոհվածի սեռական օրգանները: Թրենտոնին գտել են ննջասենյակի դռան մոտ պառկած՝ ներքնազգեստով:

Վինդեմն իր հանցակցի հետ միասին փախել են քաղաքից: Ընդ որում տղամարդկանցից մեկը նույնիսկ նվիրատվություն է կատարել տեղական գրադարանին, ուր սիրում էր այցելել զոհվածը: Վինդեմը նաև տեսաձայնագրել է իր դիմումն ընկերներին ու ընտանիքին, որում ներողություն է խնդրել սպանությանը մասնակցելու համար:

Սակայն ոստիկանությունից երկար փախչել կասկածյալները չեն կարողացել և հանձնվել են: Երկուսն էլ պնդում են, որ մեղավոր չեն: Ըստ Վինդեմի փաստաբանի, իր պաշտպանյալը բարեհոգի մարդ է, ով չէր կարող նման բան կատարել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА