ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գարեգին Բ-ն անգամ իրեն նվիրված անձանց է կասկածում» ակնարկը պարզապես անհեթեթություն է». Տ. Վահրամ քահանա Մելիքյան

22.08.2017 16:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Գարեգին Բ-ն անգամ իրեն նվիրված անձանց է կասկածում» ակնարկը պարզապես անհեթեթություն է». Տ. Վահրամ քահանա Մելիքյան

Վկայակոչելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրենց աղբյուրներն` այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե կաթողիկոսը ցավոտ է արձագանքում եկեղեցու մասին հրապարակումներին եւ հսկողություն է սահմանել եկեղեցականների ինտերնետային ու կապի միջոցների նկատմամբ։ Ավելին` Գարեգին Բ-ն անգամ իրեն նվիրված անձանց է կասկածում եւ հատուկ անձ է նշանակել՝ մամուլի հրապարակումները հետաքննելու, լրագրողների տեղեկատվության աղբյուրները պարզելու համար։ Որքան էլ տարօրինակ է՝ կասկածի տակ է հայտնվել անգամ նրա ամենամերձավոր անձանցից մեկը՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը։

Թե որքանո՞վ է վերոնշյալը համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» հետաքրքրվեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԻՑ, որն  ի պատասխան ասաց. «Այսօրվա «Հրապարակ»-ում «ներեկեղեցականյան աղբյուրների» իրազեկմամբ տեղ գտած «Գարեգին Բ-ն անգամ իրեն նվիրված անձանց է կասկածում» ակնարկը պարզապես անհեթեթություն է: Այո, եկեղեցու մասին հրապարակումների առիթով ցավ զգալ պետք է, առավել եւս եթե դրանցում արդարորեն մատնանշվում են եկեղեցական ծառայության մեջ արձանագրվող թերություններ: Առնվազն տարօրինակ կլիներ հակառակը: Սակայն հսկողության տակ պահել եկեղեցականների ինտերնետային ու կապի միջոցները, կասկածել նվիրված մարդկանց, այս արտահայտությունները ծիծաղելի են: Պետք չէ նենգամիտ «աղբյուրների» կամ սեփական երեւակայական ընկալումները վերագրել այլոց»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА