ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Forbes-ը հրապարակել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը

22.08.2017 16:55 ՄՇԱԿՈՒՅԹ
Forbes-ը հրապարակել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 2017 թ. ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը: 

Ցուցակը գլխավորում է ամերիկացի դերասան Մարկ Ուոլբերգը, ով վաստակել է 68 միլիոն դոլար: 2-րդ հորիզոնականում է Դուեյն Ջոնսոնը, ով այս տարի վաստակել է 65 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է Վին Դիզելը՝ 54.5 միլիոն դոլար հասույթով:

Վարկանիշային տասնյակում ներառվել են նաև Ադամ Սենդլերը (50.5 մլն դոլար), Ջեքի Չանը (49 մլն դոլար), Ռոբերտ Դաունի Կրտսերը (48 մլն դոլար), Թոմ Քրուզը (43 մլն դոլար) և երեք բոլիվուդյան դերասան՝ Շահրուխ Խանը (38 մլն դոլար), Սալման Խանը (37 մլն դոլար) և Ակշայ Կումարը (35.5 մլն դոլար):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА