ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանն ու Թուրքիան աշխատանքներ են տանում վիզային ռեժիմի չեղարկման ուղղությամբ

22.08.2017 16:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանն ու Թուրքիան աշխատանքներ են տանում վիզային ռեժիմի չեղարկման ուղղությամբ

Իզմիրի 84-րդ միջազգային տոնավաճառի բացմանը ելույթ ունեցած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ռուս-թուրքական համագործակցությանը:

«Այն հանգամանքը, որ այս տարի Ռուսաստանի Դաշնության մասնակցում է այս միջազգային տոնավաճառին՝ որպես գործընկեր երկիր, իրականում ցույց է տալիս, թե որքան զարգացած են  ռուս-թուրքական հարաբերությունները: Այս տոնավաճառին Ռւոսաստանի՝ որպես գործընկեր երկրի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել էր դեռևս Սոչի կատարած մեր այցելության ժամանակ՝  նախագահ Էրդողանի ու Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարը նշել է, որ երկու երկրները ամեն ջանք գործադրում են՝ տնտեսական համագործակցությունից բացի նաև քաղաքական դաշտում երկկողմ հարաբերությունները կատարելագործելու համար:

«Մենք հզորացնում ենք տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցությունը: Այդ խնդիրներից մեկն էլ Սիրիան է: Սիրիական հարցում ռուս-թուրքական համագործակցության շնորհիվ այսօր թեկուզ դժվարությամբ, բայց քայլեր են կատարվել զինադադարի հաստատման ուղղությամբ»:

Չավուշօղլուն հավելել է, որ այս տարի Իզմիրի տոնավաճառի հիմնական թեման նորարարությունն ու էներգետիկան է, և ընդգծել, որ էներգիայի դաշտում Ռւոսաստանը Թուրքիայի կարևորագույն գործընկերն է:

Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է նաև, որ տոնավաճառի շրջանակներում երկու երկրները կքննարկեն մի շարք այլ ոլորտներում համագործակցության հարցը: Չավուշօղլուի խոսքով՝ կողմերն այս պահին աշխատանքներ են տանում նաև երկկողմ վիզային ռեժիմի չեղարկման ուղղությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА