ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գրականագետ. «Կարծում եմ` Բագրատյանն այդքան էլ հիմար մարդ չէ»

22.08.2017 16:32 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գրականագետ. «Կարծում եմ` Բագրատյանն այդքան էլ հիմար մարդ չէ»

Վերջին օրերին սոցիալական ցանցերում մեծ քննարկումների առիթ է դարձել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի Ֆեյսբուքյան գրառումը: Նախկին վարչապետը գրել է, թե իբրեւ հայրենն աշխարհի ամենաղքատ լեզուներից մեկն է, ավելին` Հայաստան անունն էլ որեւէ մեկին հայտնի չէ, ուստի պետք է Հայաստանը փոխել Արմենիա անունով:

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԻ խոսքով` զարմանալին այն է, որ այդ հայտարարության հեղինակն իր գրառմամբ լեզվի հետ կապված որեւէ հարց չի լուծում, ուստի զարմանալի է, թե ինչու է Հ. Բագրատյանը նման բնորոշում Է տվել հայոց լեզվին. «Վրդովմունք ու հիասթափություն է առաջ բերել նրա խոսքը: Կարծում եմ` Բագրատյանն այդքան էլ հիմար մարդ չէ, որ նման բան ասի: Ամենայն հավանականությամբ այս հայտարարությունն ասել է ուշադրություն գրավելու համար: Նա այլեւս ԱԺ պատգամավոր չէ, ուշադրություն գրավելու ձեւ չի գտել: Գուցե սրանով փորձել է ուշադրության արժանանալ եւ նման անհեթեթություն է ասել: Մասնագիտական առումով նույնիսկ վիավորական է այդ քննարկումը հայոց լեզվի հետ կապված, որովհետեւ այնպիսի անիմաստ բաներ է ասել, որ քննարկման ենթակա չեն: Օրինակ ինչ է նշանակում հայերեն տեքստը կազմում է անգլերեն տեքստի 0,8-7 տոկոսը եւ ռուսերենի 0,8 տոկոսը: Ախր այս ամենը կապված է բայական համակարգի, գոյականների հոլովման հետ եւ այլն, այնպես որ այս ամենը քննարկման ենթակա չէ»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Վ. դեւրիկյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. Վարդան Դեւրիկյանի հետ զրույցի գիտական հատվածն ամբողջությամբ կարդացե՛ք, «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА