ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնդկաստանի մուսուլմաններին արգելվել է նույն բառը 3 անգամ կրկնելով արագ ամուսնալուծվել

22.08.2017 15:47 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հնդկաստանի մուսուլմաններին արգելվել է նույն բառը 3 անգամ կրկնելով արագ ամուսնալուծվել

Հնդկաստանի գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել մուսուլման տղամարդկանց կողմից 3 անգամ «թալաք» (ամուսնալուծություն) բառը կրկնելու ու դրա միջոցով արագ ամուսնալուծվելու երևույթը:

Ինչպես նշում է The Guardian-ը, իսլամում ընդունված է, որ տղամարդիկ կարող են անմիջապես բաժանվել կնոջից՝ 3 անգամ կրկնելով համապատասխան բառը:

Այժմ Գերագույն դատարանը վճռել է, որ «եռակի թալաքի» պրակտիկան հակասում է Սահմանադրությանն ու խախտում բարոյականության սկզբունքները:

«Սա շատ երջանիկ օր է մեզ համար: Սա պատմական օր է: Մենք՝ մուսուլման կանայք, արդարություն ստացանք դատարանից»,- նշել է «Հնդկաստանի մուսուլման կանանց շարժում» կազմակերպության համահիմնադիր Զաքիա Սոմանը:

Հայտնի է, որ Հնդկաստանում 180 մլն մուսուլման է ապրում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի քան 20 մուսուլմանական երկրում՝ այդ թվում նաև Բանգլադեշում ու Պակիստանում, «եռակի թալաքի» պրակտիկան արգելված է: Առաջադեմ մուսուլմանների կարծիքով՝ իսլամի հետևորդ կանանց իրավունքները պետք է հարգվեն, նրանց ձայնը պետք է լսելի դառնա:

Իսլամի որոշ մասնագետներ նույնիսկ պնդում են, որ սրբազան Ղուրան գրքում «եռակի թալաքի» մասին խոսք անգամ չկա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА