ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մտավորականի իր բարձր, զուսպ ու խոհեմ կերպարը բացառիկ օրինակ էր մեզանում». Տ. Մարգարյանը՝ Պ. Զեյթունցյանի մասին

21.08.2017 23:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մտավորականի իր բարձր, զուսպ ու խոհեմ կերպարը բացառիկ օրինակ էր մեզանում». Տ. Մարգարյանը՝ Պ. Զեյթունցյանի մասին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  ցավակցական խոսք է հղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի, արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Ցավով տեղեկացա նշանավոր մտավորական, անվանի գրող, հրապարակախոս, դրամատուրգ, Երևանի պատվավոր քաղաքացի Պերճ Զեյթունցյանի մահվան մասին:

Ահռելի է նրա ավանդը հայ արձակի, դրամատուրգիայի, ազգային կինոյի ու թատերարվեստի ոլորտներում: Մտավորականի իր բարձր, զուսպ ու խոհեմ կերպարը բացառիկ օրինակ էր մեզանում, իսկ հայրենասիրական ու քաղաքացիական բովանդակության ստեղծագործությունները՝ բացառիկ արժեքներ, որոնք շարունակելու են կրթել նոր սերունդներ:

Իմ խորհին ցավակցությունն եմ հղում Ձեյթունցյան ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին, ինչպես նաև բազմահազար ընթերցողներին ու երկրպագուներին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА