ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թեհրանում մեկնարկել է իսլամի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջև կրոնական երկխոսության 9-րդ շրջանը

21.08.2017 22:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Թեհրանում մեկնարկել է իսլամի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջև կրոնական երկխոսության 9-րդ շրջանը

Թեհրանում մեկնարկել է իսլամի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջև կրոնական երկխոսության 9-րդ շրջանը:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նիստին ներկա են քաղաքականությունների ու կրոնների երկխոսության կենտրոնի տնօրեն՝ Հոջաթոլէսլամ Մոհամմեդ Մեհդի Թասխիրին, Գիտությունների ակադեմիայի իսլամական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն՝ Սեյեդ Մուստաֆա Մոհաղղեղ Դամադը, Իրանի մշակույթի և իսլամական հաղորդակցման կազմակերպության տնօրեն՝ Աբուզար Էբրահիմի Թորքմանը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Աբրահամյան կրոնների հետ երկխոսության պատասխանատու՝ Քլարա Ամուսը, Թեհրանի հայոց թեմի գերաշնորհ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը և մուսուլման ու քրիստոնյա հոգևոր դեմքեր:

Իսլամի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջև կրոնական երկխոսության 9-րդ շրջանը շարունակվելու է մինչև օգոստոսի 24-ը: Նիստի մասնակիցներն այցելելու են Ղոմի կրոնագիտական դպրոցներ ու համալսարաններ և Հազրաթ Մասումեյի սրբավայր դամբարանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА