ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

21.08.2017 20:24 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 18-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 24-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:
Բացահայտվել է գողության 24, խարդախության 10, յուրացման, շորթման, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական, խուլիգանության և կաշառակերության 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1, կողոպուտի և գողության 2-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

         

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА