ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԻՆ-ը զբաղվում է օդորակիչ տեղադրելով

21.08.2017 19:13 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱԻՆ-ը զբաղվում է օդորակիչ տեղադրելով

Երեկ Դավթաշեն թաղամասի բնակիչները 3-4 ժամ զարմանքով հետեւում էին, թե ինչպես Դավթաշեն 3-րդ թաղամաս 1-ին շենքի մոտ կանգնած ԱԻՆ-ի հրշեջ մեքենայի սանղդուղքի օգնությամբ 7-րդ հարկի բնակարաններից մեկում տեղադրվում օդորակիչ: ԱԻՆ-ի մեքենան փակել էր նաեւ բակ մտնող ճանապարհը եւ դրանով էլ ավելի էր գրավում ուշադրությունը իր վրա: Արդյոք ԱԻՆ-ում նախատեսված է, որ իր սանդուղք մեքենաները կարող են զբաղվել նաեւ նման գործերով` հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ նման ծառայությունները արժե` 1 ժամը 5 հազար դրայմ: Արդյոք այդ գումարը գնում է ԱԻն-ի արտաբյուջետային ֆոնդ, թե ինչ-ինչ գրպաններ հայտնի չէ: Բայց ինչպես դավթաշենցիները հումորով նշում էին, թե, եթե ԱԻՆ-ի հրշեջները զբաղվեն օդորակիչներ տեղադրելով ապա Խոսրովի անտառը կվառվի ու կվառվի: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА