ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ասադի խորհրդական. «Սիրիան կարող է դիմակայել թե ԱՄՆ-ին, թե Թուրքիային»

21.08.2017 19:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ասադի խորհրդական. «Սիրիան կարող է դիմակայել թե ԱՄՆ-ին, թե Թուրքիային»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյն Շաբանը հայտարարել է, որ արտաքին ուժերի աջակցությունը ստացող ընդդիմադիրների դեմ 6 տարի շարունակ մղվող պատերազմը շուտով կավարտվի:

Երդվում եմ, որ Սիրիան ի վիճակի է դիմակայելու  ցանկացած արտաքին ուժի՝ լինի դա ԱՄՆ, թե Թուրքիան», - նշել է Շաբանը:

Նա հատարարել է, որ երկրի ներսում ահաբեկչությունն արմատախիլ անելուց հետո Սիրիան կպայքարի օտար ուժերի՝ իր տարածքում անօրինական ներկայացվածության դեմ. Անկախ նրանից՝ դա  կլինի ԱՄՆ-ը, թե Թուրքիան:

Խորհրդականը տեղեկացրել է, որ Ասադի կառավարությունը պատերազմի սկզբից հետո առաջին անգամ մասնակցելու է միջազգային տոնավաճառ, և այդ միջոցառման միջոցով Սիրիան հայտարարելու է պատերազմի ավարտի և վերակառուցման ուղին սկսելու մասին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) դեմ պայքարի պատրվակով Սիրիայի հյուսիսում խոշոր ռազմակայաններ է կառուցում և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք ներմուծում տարածաշրջան:

Հավելենք նաև, որ սիրիական վեցամյա պատերազմի ընթացքում շուրջ 1 մլն մարդ է զոհվել, ևս 11 մլն քաղաքացի հարկադրված է եղել լքել իր բնակավայրը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА