ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիայում և Իրաքում տիրող խառնաշփոթը շուտով կհանդարտվի. Թուրքիայի վարչապետ

21.08.2017 16:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայում և Իրաքում տիրող խառնաշփոթը շուտով կհանդարտվի. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան կանի հնարավոր ամեն բան Սիրիայում և Իրաքում ստեղծված իրավիճակը կարգի բերելու համար, գրում է թուրքական IHA գործակալությունը:

«Սիրիայում և Իրաքում տիրող խառնաշփոթը շուտով կհանդարտվի, Թուրքիան և մի շարք երկրներ մեծ ջանքեր են թափում տարածաշրջանում պատերազմներին վերջ տալու համար», - ասել է Յըլդըրըմը:

Նշենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը և Թուրքիան կարող են համատեղ ռազմական գործողություն սկսել Սիրիայում կռվող ահաբեկչական կառույցների դեմ։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը՝ թուրքական լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն, որ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը կարող են համատեղ ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: Նշվել էր, որ գործողության մեկնարկը կարող է տրվել սիրիական Իդլիբից, ընդ որում՝ պլանավորվում է, որ իրանական ու ռուսական ուժերն առաջ կշարժվեն Իդլիբի հարավից, իսկ թուրքական ԶՈւ-ն կգրոհի հյուսիսային կողմից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА