ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է անշարժ գույքի գրավադրմամբ շահավետ պայմաններով վարկեր

21.08.2017 15:35 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է անշարժ գույքի գրավադրմամբ շահավետ պայմաններով վարկեր

Զգալի գումարի անհրաժեշտություն առաջանալու դեպքում, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել վարկի հարմարավետ և պրակտիկ տարբերակ՝ ունեցած անշարժ գույքի գրավով։

 

Վարկի տրամադրման հիմնական պայմաններ․

  • Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով 1-ից 5 տարի ժամկետով։
  • Նվազագույն տոկոսադրույք՝ սկսած 15% տարեկան տոկոսադրույքով:
  • Գումար՝ մինչև 15 մլն ՀՀ դրամ:

Վարկ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ռեզիդենտները, որոնց տարիքը հայտի դիտարկման պահին հասել է 23 տարեկանի։

Որպես գրավ ընդունվում է անշարժ գույք հետևյալ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Աբովյան, Էջմիածին, Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Վանաձոր, Արմավիր, Մասիս։ Անշարժ գույքի արժեքի գնահատումն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից: Վարկի գործողության ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն։

Վարկի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am կայքում, Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА