ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թինա Քեյը հրապարակել է որդու առաջին լուսանկարը

20.08.2017 23:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Թինա Քեյը հրապարակել է որդու առաջին լուսանկարը

Ակրոբատ, կրկեսի արտիստուհի եւ պարուհի ԹԻՆԱ ՔԵՅԸ հանրությանն է ներկայացրել իր որդու առաջին լուսանկարը եւ նշել. «Դե ինչ, իմ հավատարիմ ընկերներ, ահա եւ իմ որդու այդքան սպասված առաջին լուսանկարը: Բարեւ Ձեզ, ես Ռոլանդն եմ»:Фото Тины Кей.

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին Թինա Քեյը «Զարուհի» ամսագրի կողմից ճանաչվել է Տարվա լավագույն մայրիկ: Այն ժամանակ արտիստուհին դեռ չէր էլ մտածում երկրորդ զավակ ունենալու մասին: Ավելին իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Մեր բալիկը դեռ երկու տարեկան է: Կարեւորում եմ իմ կազմվածքը, քանի որ այն իմ արվեստն է եւ իմ գործիքը: Դժվար է ինձ համար երեխա ունենալուց հետո վերականգնողական ընթացքը: Չնայած նրան, որ դա ինձ մոտ շատ կաճ տեւեց, բայց պետք է խոստովանեմ, որ դժոխքի միջով եմ անցել, որը չէի ցանկանա անցնել այս պահին երկրորդ անգամ»:

Այդուհանդերձ երկու տարի անց հասունացավ պահն ու Թինա Քեյը կրկին մայրացավ, չնայած նրան, որ այս տարիներին չար լեզուններն անընդհատ խոսում էին նրա ամուսնալուծության մասին: Բայց արի ու տես, որ նրանց ընտանիքում ոչ միայն ամեն ինչ լավ է, այլեւ արտիստուհին երջանիկ կին է ու մայր: Այնպես որ, մեզ մնում է շնորհավորել Թինա Քեյին եւ մաղթել փոքրիկ Ռոլանդին անհոգ մանկություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА