ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամեն Աստծո օր աղոթում եմ Իրեն հոգիս առնել, խաղաղություն եմ ուզում». մահացել է Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը

20.08.2017 23:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ամեն Աստծո օր աղոթում եմ Իրեն հոգիս առնել, խաղաղություն եմ ուզում». մահացել է Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը

Այսօր վաղ առավոտյան Գյումրիում, կյանքի 85-րդ տարում, երկարատեւ ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. ՆԱՐԵԿ եպիսկոպոս ՇԱՔԱՐՅԱՆԸ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԸ եւ հիշում. «Մի քանի շաբաթ առաջ էր, երբ վերջին անգամ հանդիպեցի Սրբազանին՝ կիզիչ արեւի ներքո բազմած Մայր Աթոռի նստարաններից մեկին։ Որպես կանոն նրան միշտ շրջապատված էիր տեսնում տարբեր տարիքի եւ սեռի հայորդիներով, քանի որ Սրբազանը յուրաքանչյուրի համար գտնում էր մի բարի խրատ կամ պարզապես հետաքրքրական պատմություն իր կյանքից։ Այս անգամ զարմանալիորեն մենակ էր, մեր զրույցն էլ կարճ տեւեց։ Ի պատասխան հարցումներիս կյանքի եւ առողջականի վերաբերյալ պարզապես լակոնիկ նշեց. «Վայելում եմ այս արեւը եւ Մայր Աթոռը։ Ցավերի մեջ եմ եւ, հավատա, ամեն օր ցանկանում եմ վերադառնալ Աստծո մոտ։  Կուզեի դեռ ծառայել, իմ փորձառությունս կիսել երիտասարդների հետ, սակայն ուժերս թողնում են ինձ։ Ամեն Աստծո օր աղոթում եմ Իրեն հոգիս առնել, խաղաղություն եմ ուզում։ Շաբաթներ անց Սրբազանը շնորհ գտավ Աստծուց։ Հիշատակն արդարի թող օրհնությամբ լինի»։

Իսկ մեզ մնում է ավելացնել՝ ննջիր խաղաղությամբ Սրբազան հայր, Յիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА