ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԻ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏՈՂԵՐՈՎ (PHOTO)

20.08.2017 18:56 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՈՆՅԱՆԻ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏՈՂԵՐՈՎ (PHOTO)

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։

Սև ու սպիտակ գունային լուծումներով լուսանկարների թվում, ի թիվս այլոց, շախմատային գեղեցիկ զույգը պատկերված է նաև հայկական տարազով։ Լուսանկարում նշված է զույգի հարսանիքի ամսաթիվը «Շուտով» գրառմամբ։

Բայց Արոնյանի հրապարակման ամենագեղեցիկ մասը նրա սիրո յուրօրինակ խոստովանությունն է։ Լուսանկարների մեկնաբանության մեջ նա մեջբերել է Նոր Կտակարանի ամենագեղեցիկ գլուխներից մեկի` Ա Կորնթացիս 13–րդ գլխից մի հատված։ Այս Թուղթը նաև անվանում են «Սիրո գլուխ»։

«Եթէ մարդկանց և հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունեմ, ես եղա ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղա։ Եվ եթե մարգարեություն ունենամ, և գիտենամ ամեն խորհուրդները և ամեն գիտությունը. Եվ եթե ամեն հավատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սեր չունեմ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ և իմ մարմինը մատնեմ որ այրվի, բայց սէր չունեմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ»։ (Ա Կորնթացիս, 13։1-4)։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА