ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով է հարվածել նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին (Շշի Մելո). մանրամասներ

20.08.2017 15:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Ով է հարվածել նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին (Շշի Մելո). մանրամասներ

Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ մի խումբ անձինք, ովքեր հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են եղել, այցելել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հանրությանն առավել հայտնի՝ Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր և առաջարկել, որպեսզի պատգամավորը իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը:

Սակայն ԱԺ պատգամավորը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է պատգամավորի գլխին: 

դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ հայտնի դարձավ: Տեղեկացանք, որ Մելիք Մանուկյանի աշխատավայր այցելած մարդը հայտնի քրեական հեղինակություն Ախուրյանի Պետոն է եղել:

Այն բանից հետո, երբ հարվածել է Մանուկյանին, սենյակ են մտել վերջինիս անվտանգության աշխատակիցները և ծեծի ենթարկել նրան:

Այժմ Ախուրյանի Պետոն բավականին լուրջ վնասվածքներով գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Lurer.com

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА