ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երեւանյան ամառի» «ոգելից» փառատոնը դարձավ իսկական կինո (Տեսանյութ)

19.08.2017 22:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Երեւանյան ամառի» «ոգելից» փառատոնը դարձավ իսկական կինո (Տեսանյութ)

Տեսե՞լ եք, որ ձգած լարի վրա հեծանիվ քշեն, տրնգի պարեն ու առանց թափելու էլ գարեջուր պահեն… Ո՛չ, չգուշակեցիք, ամենեւին էլ գինովցած չէ այս տողերի հեղինակն ու ոչ էլ երազ է տեսել, այլ Կարապի լճի հարակից տարածքում մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի Фото Իրավունք Թերթ.ամենսիրված եւ սպասված միջոցառմանը՝ Երեւանի գարեջրի փառատոնին:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի օգնական ՄԱՐԻԱ ԲԱՐԱՂԱՄՅԱՆԸ, «Երեւանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում արդեն 4-րդ անգամ է անցկացվում այս փառատոնը. «Այն Фото Իրավունք Թերթ.«Համով-հոտով Երեւան» եւ «Երեւան ՏԱՐԱԶֆեստ» փառատոններից հետո՝ համարվում է զբոսաշրջային բաղադրիչ պարունակող երրորդ փառատոնը: Տարեցտարի փորձում ենք այնպես անել, որ մեծանա փառատոնի մասնակիցների թիվը, եւ այս տարի ունենք մասնակցող 11 ընկերություն: Մեզ հետ են Հայաստանի լավագույն գարեջրի գործարանները, գարեջրատուն-ռեստորաններն ու փաբերը»:

Եվ թեպետ Մ. Բարաղամյանը համեստորեն ասաց, որ փառատոնի սցենարը մշտապես նույնն են պահում, սակայն համաքաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին բազում անակնկալներ էին սպասվում:Фото Իրավունք Թերթ.

Նախ մուտքի մոտ Հայաստանի Ֆիլատելիստների միության անդամ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ կողմից ներկայացվեց հետաքրքիր ցուցահանդես, որը պատմում էր գարեջրի հայկական պիտակների հետ կապված հետաքրքիր պատմություն: Ապա տեղի ունեցավ գարեջրի 4-րդ փառատոնի, թերեւս ամենահիշարժան իրադարձությունը: Լարախաղաց ՀՈՎՍԵՓ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ձգած լարի վրա գարեջրի բաժակներով համար ներկայացրեց, ապա նույն լարի վրա հեծանիվ քշեց ու տրնգի պարեց: Իսկ այդ ամենը նկարահանվեց գերմանական ընկերության կողմից, որը զուգահեռաբար ֆիլմ է պատրաստում հայկական ազգային ավանդույթների մասին: Այնպես որ, «Երեւանյան ամառի» «ոգելից» փառատոնը դարձավ իսկական կինո:

Фото Իրավունք Թերթ.Այո՛, նա փառատոնի ամենասթափ մասնակիցն էր, որին սակայն հաղորդավարները՝ ԼՈՒՍԻՆԵ ՓԻՐՈՅԱՆՆ ու ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հորդորեցին գարեջուր խմել՝ վստահեցնելով, որ դրանից հետո ձգած լարի վրա բրեյք դանս էլ կպարի:

Ի դեպ, պարողների մասին. փառատոնն իրենց կատարումներով առավել ռիթմիկ եւ մշակութային դարձրեցին «Aleksandrapol» բենդը, DJ Leo-ն եւ, իհարկե, «Միլեն» պարային համույթը:

Թե երեւանցիներն ու Երեւանի օտարազգի հյուրերը որքան գարեջուր խմեցին 4 ժամյա փառատոնի ընթացքում, համենայնդեպս, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ Երեւանի քաղաքապետի օգնականն ընդգծեց, որ այն, կարելի է ասել, կոմերցիոն գաղտնիք է. «Մեկ տաղավարի օրինակով կարող եմ ասել. գործարաններից մեկը նախորդ տարի փառատոնի ընթացքում շուրջ 600 լիտր գարեջուր էր սպառել: Ասեմ, որ Фото Իրավունք Թերթ.քաղաքապետարանի տուրիզմի բաժինը շատ հստակ եւ խիստ կանոնակարգ է սահմանել, համաձայն որի գարեջրի փառատոնի շրջանակում չի կարելի ապակե  բաժակներով գարեջուր վաճառել, այլ միայն պլաստմասե տարաներով: Մենք այնպես ենք արել, որ գարեջրի արժեքը շուկայականից ցածր լինի, բայց հյուրասիրություն փառատոնի ընթացքում ամեն դեպքում չի խրախուսվում: Ի վերջո, գարեջուրը ոգելից խմիչքի տեսակ է եւ փորձում ենք այնպես անել, որ բացառենք բոլոր տեսակի տհաճ եւ անցանկալի երեույթները»:

Տհաճ եւ անցանկալի երեույթներն, իսկապես, հաջողվեց բացառել՝ կազմակերպիչների եւ ոստիկանության զգոնության շնորհիվ, ուստի՝ մեզ մնում է փոքր-ինչ գինովցած երեւանցիներին եւ երեւանյան զբոսաշրջիկներին ասել՝ անուշ լինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА