ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հենրիխ Մխիթարյանը՝ «Սուոնսիին» հաղթելու եւ իր գոլային փոխանցումների մասին

19.08.2017 20:09 ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյանը՝ «Սուոնսիին» հաղթելու եւ իր գոլային փոխանցումների մասին

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով գաղթեց «Սուոնսիին»: Այս խաղում երկու գոլային փոխանցման հեղինակ դարձած  Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է արդյունքը.

«Ծանր խաղ էր, հատկապես, առաջին խաղակեսը, քանի որ մրցակիցը հանդես էր գալիս հինգ պաշտպաններով, բայց երկրորդ խաղակեսում ավելի շատ ազատ տարածություններ էինք ստանում եւ կարողացանք գոլեր խփել: Կրքով էինք խաղում, անում էինք այն, ինչ պետք է անեինք: Գոլային պահեր ստեղծելիս նաեւ հաջողությունն էր մեզ ժպտում: Թիմային ոգին մեր հաջողությունների գրավականն է, շատ լավ ենք մեկնարկել նոր մրցաշրջանում եւ շատ կարեւոր է այսպես շարունակել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հայ ֆուտբոլիստը հանդիպումից հետո նաեւ գրառում է կատարել սոց. ցանցերում. «Երբեք չենք հոգնի հաղթանակներից: Ուրախ եմ, որ երկու գոլային փոխանցում եմ կատարել»,- գրել է Մխիթարյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА