ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել

19.08.2017 20:25 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 19-ին, ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Տերյան 62 հասցեում գտնվող սրճարանի խոհանոցում տեղի է ունեցել 20 կգ գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան 62 հասցեում գտնվող «Սալաթ Հաուս» արագ սննդի կետում: 20 կգ-նոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:48-ին, մարվել՝ 16:08-ին:

Խոհանոցում այրվել են գազի բալոնից արտահոսած գազը եւ գույքը (15 քմ), նաեւ մեկ այլ բնակարանի գազի հաշվիչի տուփը՝ մասամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА