ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարմիր քաղաքներ» եւ  «Տաղերգ զարթոնքի» գրքերը կներկայացվեն ընթերցողին

19.08.2017 19:23 ՄՇԱԿՈՒՅԹ
«Կարմիր քաղաքներ» եւ  «Տաղերգ զարթոնքի» գրքերը կներկայացվեն ընթերցողին

Օգոստոսի 22-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Մարգարետ Ասլանյանի «Կարմիր քաղաքներ» եւ Սաթենիկ Վարդանյանի «Տաղերգ զարթոնքի» գրքերի շնորհանդեսը:

Միջոցառմանը կհնչեն երաժշտական համարներ եւ ասմունք:

Մարգարետ Ասլանյանը ծնվել է 1990 թվականին:

Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի իսպաներեն-անգլերեն բաժինը, այնուհետև ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում. նա չորս գրքերի եւ բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է:

Սաթենիկ Վարդանյանը ծնվել է 1992 թվականին:

Մասնագիտությամբ լրագրող է:

Նրա «Տաղերգ զարթոնքի» գրքում ներկայացված են բանաստեղծություններ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА