ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոչնչացրել են 4800 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

19.08.2017 17:54 ԻՐԱՎՈՒՆՔ
Ոչնչացրել են 4800 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 18-ից 19-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 4800 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:

Տնամերձ 1 հողամասերից հայտնաբերվել է 5.5 կգ կշռով կանեփի 6 բույս:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 2 հետախուզվող:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 2.4 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 82 հատ կակաչի գլխիկ:

Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 73 փամփուշտ, 1 նռնակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА