ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 153 մարդ

19.08.2017 14:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 153 մարդ

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, աղետի գոտում գտնվել է ավելի քան 10 մլն մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝
NDTV հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ ջրհեղեղի պատճառ են դարձել հզոր հորդառատ անձրևները, որոնք չեն դադարել մի քանի օր:

Հեռուստաընկերության տեղեկություններով, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով այդ շրջան է ուղևորվել ռազմական միավորում. զինծառայողները կառուցում են փախստականների ժամականավոր տեղակայման ճամբար:

Իշխանությունները տուժած բնակիչների համար հիմնել են անվճար 1700 խոհանոց:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА