ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 ՍԱՊԾ-ն չի կարող գնահատել, թե ինչպես է առանց անասնաբուժական հսկողության ու փաստաթղթերի ձուկը հայտնվել ռուսաստանյան շուկայում

18.08.2017 23:05 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 ՍԱՊԾ-ն չի կարող գնահատել, թե ինչպես է առանց անասնաբուժական հսկողության ու փաստաթղթերի ձուկը հայտնվել ռուսաստանյան շուկայում

Անդրադառնալով Սոչի քաղաքում ոչնչացված 281 կգ ընդհանուր քաշով ձկան, ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ ՍԱՊԾ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի կարող գնահատել, թե ինչպես է առանց անասնաբուժական հսկողության ու փաստաթղթերի ձուկն օդային ճանապարհով հայտնվել ռուսաստանյան շուկայում: Հատկապես, երբ որեւէ տնտեսվարող այս օրերին Սոչի ու նշված խմբաքանակով արտահանման համար չի դիմել Ծառայություն:

ԵԱՏՄ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտը կարգավորող իրավական ակտերի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ տեղափոխվող կենդանական ծագման մթերքը (այս դեպքում՝ ձուկը) պետք է ուղեկցվի անասնաբուժական փաստաթղթերով: Իսկ փաստաթղթերը տրվում են միայն այն դեպքում, երբ կազմակերպությունը ներառված է Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից մյուսը փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում եւ (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների եւ անձանց ռեեստրում:

ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը տեղեկացրել է, որ Սոչի քաղաքում ոչնչացվել է 281 կգ ընդհանուր քաշով ձուկ՝ առանց ուղեկցող փաստաթղթերի եւ առանց որևիցե մակնշման: Ասել է, թե ՝ անհայտ ծագման»,-նշված է հաղորդագրւթյան մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА