ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայտարարել «անզեն որսաշրջան»». դերասանուհու կոչը բոլոր որսորդներին

17.08.2017 23:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայտարարել «անզեն որսաշրջան»». դերասանուհու կոչը բոլոր որսորդներին

Ինչպես արդեն նշել էինք, ՀՀ բնապահպանության նախարարությունը զգոնության կոչով դիմել է բնակչությանը եւ հատկապես որսորդներին, որում մասնավորապես ասված է. «Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաեւ՝ մինչ այդ ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները եւ թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով դիմում է հանրապետության բնակչությանը` ցուցաբերել զգոնություն եւ զգուշություն ու հորդորում՝ չվնասել աղետի պատճառով անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին»:

Իսկ որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ նախարարությունը հորդորել է զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց, որին անդրադառնալով՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի ՄԱՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւս կոչով է հանդես եկել. «Ես որսորդի կին եմ եւ կոչ եմ անում բոլոր որսորդներին հայտարարել «անզեն որսաշրջան»»։

Հիշեցնենք, որ Մարի Գրիգորյանի ամուսինը դերասան, պրոդյուսեր ԱՇՈՏ ՄԵԼՈՅԱՆՆ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА