ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գլենդելահայերը կբոյկոտե՞ն «Ամերիկանային»

18.08.2017 01:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
Գլենդելահայերը կբոյկոտե՞ն «Ամերիկանային»

ԱՄՆ-ում բնակվող հայտնի հաղորդավար, պրոդյուսեր ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ գլենդելահայերի ուշադրությանն է հրավիրել մի փաստի վրա, որն ինչպես ինքն է նշում, հայերին «քցելու» հերթական, դասական օրինակն է. « Միլիարդատեր Կառուսոն Գլենդելում մեծամասնություն կազմող հայերին տարիներ առաջ ոսկե սարեր խոստացավ, որից հետո հայերը հանրաքվեի ժամանակ քվեարկեցին «Ամերիկանայի» շինարարության օգտին: Արդյունքում՝ Գլենդելը դարձավ էլ ավելի գեղեցիկ, սակայն անշարժ գույքի գները բարձրացան երկրաչափական պրոգրեսիայով: Գնաճի նման տեմպերով՝ Գլենդելի հայաթափ լինելը սարերի հետեւում չէ: Իսկ այս օրերին «Ամերիկանայի» սեփականատերն իրեն պահում է խոզի պես: Գլենդելի եւ Կալիֆորնիայի իշխանությունները պետական մակարդակով ընդունել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Իսկ «Ամերիկանայի» ղեկավարությունը չի թույլատրում Մեծ եղեռնի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի աֆիշաներն իր տարածքում տեղադրեն»: 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ա. Ղազարյանը հորդորում է. «Պետք է թասիբ ունենալ ու գոնե մեկ ամիս չմտնել «Ամերիկանայի» տարածք եւ բոյկոտել տարածքում առկա բոլոր բիզնեսները: Այդժամ Քեռի Կառուզոն հաստատ կրկին կդառնա հայամետ»:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, «Ամերիկանա» առեւտրի կենտրոնի պաշտոնյաները Գլենդելում ապօրինաբար արգելեցին Հայոց ցեղասպանությանն առնչվող շապիկների վաճառքը երեք հայ երիտասարդների կողմից, որոնք պայմանագիր էին կնքել, նախօրոք ներկայացրել իրենց ապրանքը ու վճարել կրպակի վարձակալության համար: Ավելին՝ «Ամերիկանայի» լիզինգի ավագ տնօրեն Դորիս Նեշիվաթը էլեկտրոնային նամակով նախազգուշացրել էր հայ երիտասարդներին՝ «Ցեղասպանության թեմայով ցանկացած մարզահագուստ, շապիկ, հեռախոսի ծածկոց եւ ցեղասպանության թեմայով որեւէ բան պետք է ամբողջությամբ հանվի վաճառքից»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА