ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում պապիլոմայի դեմ պատվաստումներ են իրականացվելու. ի՞նչ է այն իրենից ներկայացնում (Բացահայտում)

18.08.2017 00:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՀՀ-ում պապիլոմայի դեմ պատվաստումներ են իրականացվելու. ի՞նչ է այն իրենից ներկայացնում (Բացահայտում)

2017 թվականի աշնանից Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատրաստվում են իրականացնել պատվաստումներ՝ 13 տարեկան դեռահաս աղջիկներից սկսած:

ՀՀ առողջապահության նախարարության Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ պնդում է, որ պապիլոմա վիրուսը արգանդի վզիկի քաղցկեղի մի քանի տեսակների եւ մի շարք այլ հիվանդությունների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ:

Իսկ իրականում արդյոք պապիլոմա վիրուսն այդքան վտանգավոր է, եւ արդյոք այդ պատվաստումների անհրաժեշտությունը փաստարկված է, ինչպես պնդում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները, ուշագրավ տեսակետ է ներկայացնում պապիլոմա վիրուսի Gardasil եւ Cervarix պատվաստանյութերի առաջատար հետազոտող, գինեկոլոգիական քաղցկեղի կանխարգելման հետազոտական խմբի տնօրեն, հասարակական եւ ընտանեկան բժշկության, կենսաբժշկական եւ  առողջապահական ինֆորմատիկայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ԱՄՆ պրոֆեսոր ԴԱՅԱՆ ՀԱՐՓԵՐԸ.  «Եթե դուք նայեք  բոլոր  պապիլոմա վարակ ունեցող կանանց, ապա կտեսնեք, որ նրանց 70 տոկոսի մոտ վարակը մաքրվում է առաջին տարվա ընթացքում՝ առանց որեւէ օգնության: Վարակից ստուգվելու եւ ազատվելու կարիք չունեք, օրգանիզմը ինքը դա կանի:  Երկու տարվա ընթացքում այդ HPV վարակների 90 տոկոսը կմաքրվեն իրենք իրենցով: Երեք տարի անց մնում է HPV վիրուսով վարակված կանանց 10 տոկոսը: Եվ երեք տարի անց այդ 10 տոկոսից միայն կեսի մոտ է, որ վարակը վերածվում է նախաքաղցկեղային 2-րդ, 3-րդ աստիճանի ախտահարման»:

Այսպիսով՝ պապիլոմա վարակների մոտ 5 տոկոսն է, որը կարող է վերածվել նախաքաղցկեղային ախտահարման եւ ըստ ամերիկացի պրոֆեսորի, վերցնելով այդ փոքր 5 տոկոսանոց խումբը՝ տեսնում ենք, որ կպահանջվի 5 տարի, որպեսզի նախաքաղցկեղային 3-րդ աստիճանի ախտահարում (ավելի ծանր վիճակը) ունեցող կանանց 20 տոկոսի մոտ այն վերածվի ինվազիվ քաղցկեղի. «Իսկ դա բավականին դանդաղ գործընթաց է: Կպահանջվի 30 տարի, որպեսզի նախաքաղցկեղային 3-րդ աստիճանի ախտահարում ունեցող կանանց 40 տոկոսի մոտ այն վերածվի ինվազիվ քաղցկեղի»:

Այդուհանդերձ, անկախ Դ. Հարփերի բերած հակափաստարկներից, թե արդյոք պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներն անվտանգ են մարդու առողջության համար կամ ինչ վտանգներ են թաքնված ու ինչ ծանր առողջական հետեւանքներ կարող են թողնել պատվաստումից հետո, կներկայացնենք հաջորդիվ:

Հ.Գ- Առավել մանրամասն՝  այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА