ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանդիպում կոմպոզիտոր  Արթուր Ահարոնյանի հետ՝ «25 տարի անց»

18.08.2017 00:19 ՄՇԱԿՈՒՅԹ
Հանդիպում կոմպոզիտոր  Արթուր Ահարոնյանի հետ՝ «25 տարի անց»

Օգոստոսի 18-ին  «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում ֆրանսաբնակ կոմպոզիտոր, դաշնակահար ԱՐԹՈՒՐ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ հետ:

Հանդիպումը կրում է «25 տարի անց» խորագիրը:

Կոմպոզիտոր եւ դաշնակահար Արթուր Ահարոնյանը ծնվել է 1962թ. Երեւանում։

1986թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային եւ կոմպոզիտորական բաժինները (Էդուարդ Բաղդասարյանի, այնուհետև Տիգրան Մանսուրյանի դասարաններ)։

1993թ. հաստատվել է Փարիզում եւ 2002 թվականից Փարիզի Դարյուս Միյոի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է։

Արթուր Ահարոնյանը Հայաստանի կոմպոզիտորների միության եւ Ֆրանսիացի հեղինակների  եւ կոմպոզիտորների միության (SACEM) անդամ է։

Որպես դաշնակահար ելույթներով հանդես է եկել Ռուսաստանում, Եվրոպայի բազմաթիվ երկրներում, Կանադայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Նրա ստեղծագործությանը բնորոշ է բազմաժանրությունը։

Ստեղծագործական ցանկը ընդգրկում է դաշնամուրային գողտրիկ պիեսներից եւ գործիքային տարբեր կազմի ստեղծագործություններից մինչեւ սիմֆոնիկ եւ կոնցերտային մեծ կտավի ստեղծագործություններ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА