ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

17.08.2017 23:41 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

Օգոստոսի 17-ին, ժամը տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Երեւան Մ-2 ավտոճանապարհի 21 կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի 31 UO 401 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Ս. Օ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ մոտ 20 մ գլորվել դեպի ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Ս․Օ.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակվել գազի բալոնի փականը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА