ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

17.08.2017 22:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Օգոստոսի 17-ին, ժամը 20:18-ից մինչեւ ժ.20:29-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Երզնկա, Զորավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 143 կրակոց:

Օգոստոսի 17-ին, ժամը 20:03-ից մինչեւ 20:28-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 27 կայանքներից Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2180 կրակոց:

Օգոստոսի 17-ին, ժամը 19:06-ից մինչեւ 19:26-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 82 կայանքներից Արմավիրի մարզի Բերքաշատ, Տալվորիկ, Վանանդ, Նոր Կեսարիա, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան, Ջանֆիդա, Արգավանդ, Մարգարա, Փշատավան, Արազափ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 13200 կրակոց:

Օգոստոսի 17-ին, ժամը 13:49-ից մինչեւ ժամը 13:53-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 18 կայանքներից Արմավիրի մարզի Բերքաշատ, Տալվորիկ, Վանանդ, Նոր Կեսարիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 440 կրակոց:

Օգոստոսի 17-ին, ժամը 13:55-ից մինչեւ 14:12-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Լոռու մարզի Գարգառ համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 240 կրակոց:

Օգոստոսի 17-ին, ժամը 13:20-ից մինչեւ 13:45-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 22 կայանքներից Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Սուրենավան, Արարատ. Նոյակերտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2394 կրակոց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА