ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օշականի ճակատամարտի 190-ամյակը նշվել է մեծ շուքով

17.08.2017 20:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Օշականի ճակատամարտի 190-ամյակը նշվել է մեծ շուքով

Օշականի ճակատամարտի 190-ամյակի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է Օշականի հուշակոթող-մատուռ` հարգանքի տուրք մատուցել Էջմիածնի պաշտպանության ժամանակ զոհված ռուս մարտիկների եւ հայ կամավորականների հիշատակին։

1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտը համարվում է ռուս-պարսկական պատերազմի կարեւորագույն իրադարձությունը, որը հայ ժողովրդին ազատել է պարսիկ խաների լծից։ Պարսիկների հանդեպ տարած հերոսական հաղթանակն ուղղակիորեն կապված է հայկական հողում ազատության եւ անկախության համար մղվող պայքարում ռուս զինվորների եւ սպաների դրսևորած խիզախության հետ։ Մեր ընդհանուր պատմության այդ փառահեղ էջը վկայում է երկու եղբայրական ազգերի դարերից եկող եւ դարեր գնացող բարեկամության մասին:

Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել նաեւ  Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, տեղական իշխանության ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների պատասխանատուներ, հյուրեր:

Հուշակոթող-մատուռում հայ  եւ հոգեւորականների կողմից կատարվել է հոգեհանգստի կարգ, եւ աղոթք է հնչեցվել առ Աստված` Օշականի ճակատամարտում զոհված 1131 ռուս զինվորների եւ հայ կամավորների հոգիների հանգստության համար:

Օշականի ճակատամարտի 190-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումն ամփոփվել է զինվորական շքերթով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА