ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարիա Զախարովա. Հս.Կորեայի խնդրի ուժային լուծման ցանկացած փորձ կունենա կատաստրոֆիկ հետեւանքներ

17.08.2017 17:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Մարիա Զախարովա. Հս.Կորեայի խնդրի ուժային լուծման ցանկացած փորձ կունենա կատաստրոֆիկ հետեւանքներ

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ ներկայացրել է նախարարության տեսակետը հյուսիսկորեական լարվածության մասին: Ըստ խոսնակի, Հս.Կորեայի խնդրի ուժային լուծման ցանկացած փորձ կունենա կատաստրոֆիկ հետեւանքներ: «Կորեական թերախղզու խնդրի ուժային լուծման ցանկացած փորձ կբերի վիթխարի մասշտաբներով ողբերգության, հսկայական մարդկային զոհերի՝ հակամարտությանը մասնակցող բոլոր կողմերի համար, հումանիտար, տնտեսական, բնապահպանական ճգնաժամի: Բոլոր կողմերին կրկին զսպվածության կոչ ենք անում, որպեսզի իրավիճակը, այսպես ասած, անվերադառնալիության կետից չանցնի»:

Վարդինե Սարգսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА