ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձերբակալվել է՝ 35-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով

17.08.2017 18:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ձերբակալվել է՝ 35-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, 2017 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 01:30-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի և աջ թիակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1982 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա տղամարդը դանակահարվել է Վանաձորի «Երկաթուղայինների այգի» զբոսայգու տարածքում՝ մասնավոր հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ վիճաբանության շարժառիթի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։

Քրեական գործով Լոռու մարզի 35-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող։ Վերջինիս դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի 26-ամյա բնակիչ։ 

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА